Բերնար Ֆասյեն Թուրքիայում քննարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի Ֆրանսիան ներկայացնող համանախագահ Բերնար Ֆասյեն երեկ տարածաշրջանային այցով ժամանել է Անկարա: Ինչպես գրում է Today's Zaman թուրքական թերթը, այցի շրջանակներում Բերնար Ֆասյեն հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան էրթուղրուլեմ Աբականի հետ: «Հանդիպման ընթացքում Աբականն ու Ֆասյեն կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Պրահյում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների շուրջ», - հայտարարել է թերթի իրազեկ աղբյուրը: Աղբյուրի խոսքերով, հանդիպման ընթացքում թուրքական կողմը հաստատել է ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին իր աջակցությունը:



Բաքու կատարած իր այցի ընթացքում Ֆասյեն հայտարարել է, որ Թուրքիա իր այցը ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ծրագրված այց է եւ ուղղակի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---