Արդար անցկացված ընտրությունները կօգնեն բարձրացնելու Հայաստանի իմիջը

PanARMENIAN.Net - «Որքան էլ իշխանությունները փորձեն առաջիկա քաղաքապետի ընտրություները դիտարկել որպես վարչական, նրանք չեն կարող հեռու գնալ իրականությունից: Այս ընտրությունները քննություն են իշխանությունների համար, եւ հենց դրանցից է կախված, թե որքանով իշխանությունները կկարողանան հետագայում դիմակայել արտաքին քաղաքական ճնշումներին»,- հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մեջ մտնող Հայաստանի Լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը այսօր կայացած մամլո ասուլիսին: «Արդար անցկացված ընտրությունները կօգնեն միջազգային հրապարակում բարձրացնելու Հայաստանի խեղաթյուրված իմիջը, իսկ միգուցե եւ բերեն արտաքին հարցերում Հայաստանի համար որոշ դրական փոփոխությունների»,- ընդգծել է Հովհաննիսյանը:



Նրա խոսքով, գնդակը իշխանությունների կիսադաշտում է եւ այդ խաղի համար պատասխանատվությունը նրանց ուսերին է: «Իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի մայիսի 31-ին անկախ եւ արդար ընտրություններ կայանան»,- հայտնել է նա: Սակայն, Հովհաննիսյանի խոսքով, իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի ընտրությունները աղոտ եւ մութ հանգամանքներում անցնեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---