ԵՄ կմիջամտի ղարաբաղյան գործընթացին միայն եթե կողմերը դիմեն օգնության խնդրանքով

PanARMENIAN.Net - «Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ մեր դերը դրանով սահմանափակվում է, մենք կարող ենք ուղղություն մատնանշել, բայց ոչ ավել բան. դա մեր հակամարտությունը չէ, եւ մենք չենք մասնակցում դրա կարգավորմանը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտխեն: Նրա խոսքով, չնայած հակամարտությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսություն է ընթանում, «թեեւ շատ համեստ»: «ԵՄ կմիջամտի ղարաբաղյան գործընթացին միայն եթե կողմերը դիմեն օգնության խնդրանքով, բայց չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտնել է լեհ դիվանագետը:



1992թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում իրականացվում է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի Համաժողովի նախապատրաստման նպատակով, որը կոչված է հասնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---