Գերմանիայի կինոթատրոններում սկսվում է Ատոմ Էգոյանի «Խոնարհում» ֆիլմի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Գերմանիայի կինոթատրոններում մայիսի 21-ից սկսվում է հայկական ծագումով կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի Խոնարհում ֆիլմի ցուցադրությունը: Այդ մասին հայտնում է Բեռլինի հայկական համայնքի կայքը:



Կաննի կինոփառատոնում 2008-ին ֆիլմը ստացել է Էկումենիկ ժյուրիի մրցանակ: 2008-ի աշնանը Համբուգի կինոփառատոնում Ատոմ Էգոյանն այս ֆիլմի համար արժանացել է Douglas-Sirk մրցանակի:



«Խոնարհում» ֆիլմը պատմում է սեփական հոր հանդեպ դեռահասի թշնամանքի հաղթահարման մասին, որը չի պատկանում քրիստոնեական մշակույթին եւ ազգականների կողմից մեղադրվում է ահաբեկչական գործունեության մեջ:



Ատոմ Էգոյանը հայկական ծագումով հայտնի կանադացի ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան: Նրա ստեղծագործության մեջ հիմնականը համարվում են մարդու օտարացումը եւ մեկուսացումը, որոնք բացահայտվում են մարկանց կերպաների միջոցով, որոնք կապ ունեն տեխնոլոգիաների զարգացման, բյուրոկրատիայի եւ այլ իշխող կառույցների հետ:



Էգոյանը ծնվել է Կահիրեում: Ծնողները նրան Ատոմ են կոչել ի պատիվ 1960-ին Եգիպտոսում կառուցված ատոմական էլեկտրոկայանի:



Այժմ Էգոյանը բնակվում է Տորոնտոյում կնոջ` դերասանուհի, իր շատ ֆիլմերում նկարահանված Արսինե Խանջյանի եւ որդու` Արշիլի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---