Իրանի նածխագահի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ

PanARMENIAN.Net - 2009-ի մայիսի 20-ին Իրանի նախագահի հաստատված թեկնածուներ են դարձել նախկին վարչապետ Միրհոսսեյն Մուսավին, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քարրուբին, Հեղափոխական գվարդիայի նախկին հրամանատար Մոսհեն Ռեզային եւ ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:



Թեկնածուները հաստատվել են Սահմանադրության հսկիչների խորհրդի կողմից: Ընտրությունը կատարվել է ավելի քան 400 գրանցված թեկնածություններից, որոնցից 42-ը կանայք էին: Գրանցվելու համար հայտ կարող էր ներկայացնել Իսլամական Հանրապետության գրեթե յուրաքանչյուր քաղաքացի, հաղորդում է Iran.ru-ն:



Նախագահը սահմանադրության երաշխավորն ու գործադիր իշխանության ղեկավարն է: առանցքային հարցերի շուրջ որոշումները կայացվում են միայն Բարձրագույն ղեկավարի` ռահբարի (ներկայումս` այաթոլլահ Սեյեդ ԱԼի Համենեի) կողմից հավանության արժանանալուց հետո: Նախագահը նշանակում է Նախարարենրի խորհրդի անդամներին եւ համակարգում կառավարության աշխատանքը: Տասը փոխնախագահներն ու կառավարության 21 նախարարներն իրենց պաշտոնին հաստատվում են խորհրդարան-մեջլիսի` երկրի բարձրագույն օրենսդրական մարմնի կողմից: Թեեւ նախագահը նշանակում է պաշտպանության եւ լրտեսության նախարարներին, թեկնածությունները պետք է նախապես հավանության արժանանան Բարձրագույն ղեկավարի կողմից: Նախագահն ընտրվում է ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ չորս տարի ժամկետով: Նախընտրական քարոզչությունը կսկսվի մայիսի 22-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---