Հայաստանը 2009 թվականի ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե մուտքագրել է 49 հազար դոլար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի 2008-2009 թթ. բյուջեն բախվել է 1,5 մլրդ դոլար գնահատվող պակասորդի հետ, որից գրեթե մեկ միլիարդը կազմում է ԱՄՆ-ի պարտքը: Այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կառավարման հարցերով տեղակալ Անգելա Կանեն կազմակերպության նյու-յորքյան կենտրոնակայանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:



Նախորդ տարվա դեկտեմբերին Գլխավոր վեհաժողովն ընդունել է ՄԱԿ-ի ընթացիկ բյուջեն նախնական 4 միլիարդ 170 մլն դոլարից մինչեւ 4 մլրդ 870 մլն մեծացնելու մասին բանաձեւը:



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի տվյալները վկայում են, որ պարտքի ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում 9 երկրի, որոնց մեծամասնությունն աշխարհի առաջատար տնտեսական տերություններն են:



Անգելա Կանեն հաղորդել է, որ 2009 թվականի մայիսի 7-ի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները կանոնավոր բյուջեին պարտք էին 993 մլն դոլար, Մեծ Բրիտանիան` 121 մլն, Գերմանիան` 104 մլն, Հարավային Կորեան` 53 մլն, Չինաստանը` 33 մլն, Բրազիլիան`21 մլն, Նորվեգիան` 19 մլն, Իրանն ու Մեքսիկան` 13 մլն: Պարտքի մնացած 85 մլն դոլարը փոքր մասնաբաժիններով բաշխվում է այլ երկրների միջեւ:



Կանեի խոսքերով, ՄԱԿ-ի անդամ 192 պետությունից առայժմ միայն 76-ն են լիովեին կատարել կազմակերպության բյուջեով ստանձնած իրենց ֆինանսական պարտավորությունները: Անցած տարվա մայիսին բարեխիղճ հարկատուների թիվը կազմել է 86:



Ռուսաստանը 2009 թվականի կանոնավոր բյուջե մուտքագրել է ավելի քան 29 մլն ԱՄՆ դոլար, Վրաստանը` 73 հազար դոլարից մի փոքր ավել, Հայաստանը` շուրջ 49 հազար դոլար, Ուկրաինան` մեկ մլն ԱՄՆ դոլարից մի փոքր ավել:



Գլխավոր վեհաժողովի որոշման համապատասխան, վճարման առավելագույն չափը չի կարող գերազանցել բյուջեի 22 տոկոսը: Հենց այդքան պետք է վճարի ԱՄՆ-ը` ՄԱԿ-ի բյուջեի խոշորագույն հարկատուն: Վճարների չափով երկրորդ տեղում է Ճապոնիան` 16,624 տոկոս: Առաջին եռյակը եզրափակում է Գերմանիան` 8,577 տոկոս: Ռուսաստանը 1,2 տոկոս ցուցանիշով զբաղեցնում է 14-րդ տեղը` դիրք զբաղեցնելով Շվեյցարիայի `1,216 տոկոսմ, եւ Բելգիայի 1,102 տոկոս, միջեւ:



ՄԱԿ-ում գոյություն ունեցող կանոնների համաձայն, ընթացիկ տարում վճարումները պետք է փոխանցվեն մինչեւ հունվարի 31-ը: Վճարը ուշացրած պետությունները, ինքնաբերաբար, հայտնվում են պարտատուների կարգում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---