Նազարբաեւը կոչ է արել ԱՊՀ երկրներին բացել միմյանց համար ապրանքային շուկաները

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կոչ է արել ԱՊՀ երկրներին ճգնաժամի դեմ պայքարելու համար առավելապես բացել միմյանց առջեւ ապրանքային շուկաներն, ավելի մեղմ վերաբերվել միգրանտներին, ինչպես նաեւ համատեղ պայքարել A/H1N1 գրիպի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:



ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Նազարբաեւը հանդիպել է վարչապետների հետ եւ հույս է հայտնել, որ նրանց կհաջողվի լուծումներ մշակել համագործակցության շրջանակներում համագործակցության հետագա բարելավման համար:



«Օրակարգը մեծ է: Կցանկանայի ասել, որ հիմնական հարցերից մեկը ճգնաժամի հաղթահարումն է: Հավանաբար, գլխավոր հարցը միմյանց ապրանքների համար շուկաները բացելն է»,-ասել է Նազարբաեւը:



Երկրորդ հարցը, ըստ նրա, դա գործազրկությունն է:



«Պետությունները պետք է ավելի հանդուրժող լինեն ներգաղթողների հանդեպ»,-ասել է Նազարբաեւը` նշելով, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների, Ղազախստանում շուրջ մեկ միլիոն ներգաղթող կա: «Մենք ջանում ենք, հնարավորություն սահմաններում, չվանել նրանց»,-ասել է նա:



Նազարբաեւը նշել է նաեւ, որ տնտեսական իրավիչակը վատթարացումը միշտ կապված է հանցավորության աճի հետ, որի դեմ հարկավոր է համատեղ պայքարել: Օրակարգի հարցերից է նաեւ թմրանյութերի ներհոսքը Աֆղանստանից, որը, անցնում է նաեւ Ղազախստանի տարածքով:



«Մեր կառավարությունը շատ լուրջ ծրագիր է ընդունել, խոշոր գումար է հատկացրել եւ մենք որոշել ենք մի քանի անգամով կրճատել տարանցումը Ղազախստանով»,-ասել է Նազարբաեւը:

Ըստ նրա, առանձին կքննարկվի նաեւ համատեղ պայքարը A/H1N1 գրիպի դեմ, որն արդեն արձանագրվել է 41 երկրներում: «Տասը հազար մարդ արդեն իսկ հիվանդացել է աշխարհում եւ մարդիկ մեզանից համատեղ պայքար են ակնկալում այդ հարուցիչի դեմ»,-նշել է Նազարբաեւը:



«Ես գիտեմ, որ Ռուսաստանում որոշել են այդ շտամը եւ լավ կլիներ, որ բոլոր կառավարությունները համատեղ որոշում կայացնեին պատվաստանյութի ստացման վերաբերյալ»,-ասել է նա` հավելելով, որ հարկավոր է մշակել նաեւ համատեղ կարանտինային միջոցներ:



Ավարտին Նազարբաեւը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ի գոյությունն անհրաժեշտություն է: «Եթե ԱՊՀ-ն այս տեսքով չլիներ, ինչպես մենք գիտենք, մեր պետությունների անկախացման կայացումը անցել է ավելի բարդ պայմաններում»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---