«ՆՏՎ-պլյուսը» տեղի է տվել Բաքվի սպառնալիքներին. Լեռնային Ղարաբաղի մրցաշարը չի ցուցադրվելու

PanARMENIAN.Net - ԱՊՀ եւ Բալթիկայի երկրների լրագրողների թիմերի ֆուտբոլային մրցաշարի մասին նյութը, որը տեղի էր ունեցել մայիսի 15-18-ը Ստեփանակերտում, չնայած «ՆՏՎ-պլյուս» հեռուստաալիքի թիմի մասնակցությանը տվյալ մրցույթներին, այսօր, ինչպես ծրագրվել էր նախօրոք, չի ցուցադրվելու «Ֆուտբոլային ակումբ» ծրագրով:



Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին մրցաշարի կազմակերպիչներից մեկը` Հայաստանի Արտասահմանյան թղթակիցների ասոցացիայի (ԱԹԱ) նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, այդպիսի որոշում ռուսական հեղինակավոր հեռուստաալիքն ընդունել է այն բանից հետո, երբ Բաքվից որոշ ազդեցիկ անձինք զանգահարել են «Ֆուտբոլային ակումբ» ծրագրի ղեկավար Վասիլի Ուտկինին սպառնալիքով, որ եթե ԼՂ նյութը «ՆՏՎ-պլյուսի» եթեր դուրս գա, ապա հեռուստաալիքը լուրջ խնդիրներ կունենա Ադրբեջան-Ռուսաստան ընտրական խաղի լիազորագրման հետ: Ավելին, դրան կարող են հետեւել Ադրբեջանի ԱԳՆ բողոքները:



«Զարմանալի է, որ այնպիսի ազդեցիկ հեռուստաալիք, ինչպիսին «ՆՏՎ-պլյուսն» է, տեղի է տվել շանտաժին, սպառնալիքներին եւ նման էժանագին հնարքներին»,- հայտարարել է Հովհաննիսյանը:



«Ադրբեջանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ չի նկատում այդ երկրի ջանքերն իր պետականության կառուցման գործում, հայտնի է բոլորին, բայց արգելքներ ստեղծել ռուսական հեռուստաընկերությամբ արդեն կատարված փաստի` սպորտային միջոցառման համար, ուղղակի ծիծաղելի է եւ հիմար: Չէ որ ճշմարտությունը չես թաքցնի, մրացաշարն իրականում տեղի է ունեցել եւ ի միջի այլոց, ամենաբարձր մակարդակով, 6 երկրների մասնակցությամբ, ինչի մասին վկայում է նաեւ «Միր» հեռուսաալիքով ցուցադրված նյութը»,- հաղորդել է ԱԹԱ նախագահը:



Հիշեցնենք, որ ԱՊՀ եւ Բալթիկայի երկրների լրագրողների միջեւ ֆուտբոլային մրցաշարը տեղի է ունեցել մայիսի 15-18-ը ԼՂ-ում Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո Վիլնյուսի, Մոսկվայի (ՆՏՎ-պլյուս հեռուստաալիք), Բրյանսկի եւ Վոլգոգրադի միացյալ թիմի, Սամցխե-Ջավախեթի (Վրաստան), Երեւանի եւ Ստեփանակերտի մասնակցությամբ, իսկ հաղթանակ մրցաշարում տարան ԼՂՀ լրագրողները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---