ԼՂՀ-ում քննարկվում է Ստեփանակերտի օդանավակայանի ուղեւորային համալիրի կառուցման հարցը

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակայնի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտի ի օդանավակայանի ուղեւորային համալիրի, Շուշիում ԼՂՀ դատական համակարգի եւ մայրաքաղաքում գյուղմթերքների լաբորատորիայի շենքերի կառուցման հետ առնչվող հարցեր: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է շինարական աշխատանքների իրականացումը` բարձր որակով եւ նախատեսված ժամկետում: Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---