Ադրբեջանի ԱԳՆ-ն անհաջողություններ է կրում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունում որոշակի հիասթափություն է զգացվում, ինչը կարող է վկայել ադրբեջանական դիվանագիտության փորձի մասին, այն է` կազմակերպել Հայաստանի համալիր մեկուսացումը եւ հզոր քաղաքական-դիվանագիտական ճնշում հրահրել Երեւանի վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի աշխատակից, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը: Նրա կարծիքով, հայ-թուրքական մերձեցումը եւ ոչ երկիմաստ ակնարկներն այն մասին, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները կարող են ամուր կապված չեն ԼՂ հակամարտությամբ, բավական ակնհայտ լուսաբանել են միտումներ, որոնց Ադրբեջանն, ըստ երեւույթին, պատրաստ չէր: «Երեւի հենց դրա հետ են կապված այն փորձերը, որ ԼՂ հակամարտության լուծման մեջ որոշակի պայմաններով ընդգրկել ՄԱԿ-ը եւ մի քանի եվրոպական կազմակերպություններ, իսկ վերջին ժամանակները` նաեւ Ռուսաստանը: Միաժամանակ «Հայաստանի կողմից կառուցողականության նոտաներ տեսնելու» ցանկությունը տարօրինակ է թվում պաշտոնական Բաքվի մաքսիմալիստական դիրքորոշման ֆոնի վրա: Այնպես որ, եթե ինչ-որ մեկից պետք է բողոքել, ապա առաջին հերթին սեփական անձից: Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության փլուզման այնպիսի արդյունք է, ինչպես Ադրբեջանը, Աբխազիան, Վրաստանը: Եկել է ժամանակը լրջորեն խոսելու այն զիջողական քայլերի մասին, որոնք պատրաստ է կատարել Ադրբեջանը, եւ այդ քայլերն այն ֆոնի վրա, ինչ խոսվել է հայկական կողմի կողմից, պետք է բավական լուրջ լինեն: Բանակցող կողմերի ուշադրության կենտրոնում չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշիքներ, որոնց անհնար է հասնել առանց տարածաշրջանի ապառազմականցման եւ թշնամական քարոզչության դադարեցման: Բանակցային գործընթացի այժմյան դինամիկան լավատեսական չէ եւ թույլ է տալիս ենթադրել, որ Սանկտ-Պետերբուրգում երկու նախագահների առաջիկա հանդիպումը նորից զուտ ձեւականություն կլինի»,- ընդգծել է Արեշեւը:



«Չնայած տարածաշրջանում նոր իրադրության զարգացմանը, Հայաստանը, դժբախտաբար, սկսել է բացասական ճնշում ցուցաբերել գործընթացի խաղաղ կարգավորման ընթացքի վրա: Մենք Հայաստանի նախկին վարչակազմի հետ ամեն ինչի հասել ենք, իսկ ներկա վարչակազմի հետ չենք հասել ոչնչի: Ես, որպես բանակցություններ վարող մարդ, չեմ կարող հպարտանալ նրանով, որ մենք ինչ-որ առաջխաղացումների ենք հասել գոյություն ունեցող հարցերում: Հայաստանում իշխանության գլուխ նոր մարդու հայտնվելու հետո կողմերը ոչ մի քայլ առաջ չեն գնացել»,- նախօրեին ասել է Էլմար Մամեդյարովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---