ZyXEL-ը հայկական ընկերություններին ներկայացրել է իր արտադրանքը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում ZyXEL ընկերության ներկայացուցչության կողմից կազմակերպված «ZyXEL-ի ցանցային լուծումները» խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայկական ընկերություններին առաջարկվեց ZyXEL արտադրանքը: Հիմնականում դա ցանցային սարքավորումներ են, մոդեմներ եւ տեղեկատվության ուղղորդման ու հաղորդման գծով մասնագիտացված տեխնիկա:



Գործընկերների հետ կապի ու մարքեթինգի գծով ZyXEL ընկերության առաջատար մասնագետ Օկսանա Պուգաչովայի խոսքով, ZyXEL-ը ոչ էժան, բայց որակյալ ապրանքանիշ է եւ միեւնույն ժամանակ այնքան էլ թանկ չէ, որքան մյուսները:



ZyXEL Communications ինտերնետ-տեխնոլոգիաների հիման վրա ցանցային լուծումների առաջատար մշակող ընկերակցություն է: Բիզնեսի առաջնային ուղղություններին ընկերությունը դասում է լայնաշերտ հասանելիության համար լուծումները, ունիվերսալ կոնվերգենտ ցանցերի (NGN - Ապագա սերնդի ցանցի) եւ ցանցային անվտանգության համար լուծումները, ինչպես նաեւ թվային տան համար սարքավորումները:



Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում ZyXEL ընկերության ներկայացուցչության հիմնական խնդիրներն են Կենտրոնական Ասիայի ու Անդրկովկասի երկրներում գործընկերների աշխատանքի համակարգումը, մարքեթինգային, տեխնիկական եւ տեղեկատվական աջակցության, ZyXEL սարքավորումների սերվիսային սպասարկման կազմակերպումը, ինչպես նաեւ մասնագետների պատրաստումը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---