«Դաշնակցությունը» գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափն ամենաընդունելին է

PanARMENIAN.Net - ՀՅԴ խմբակցության կողմից առաջադրված պատգամավոր Արմեն Ռուստամյանը , այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չնայած ԵԱՀԿ ՄԽ-ը վարկաբեկելու Ադրբեջանի փորձերին, ղարաբաղյան խնդրի կարգավորման համար լավագույն ձեւաչափը հանդիսանում է հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Թեեւ գոյություն ունեն որոշ տարաձայնություններ, սակայն ակնհայտ է, որ բանակցությունների սեղանի շուրջ հավասարակշռությունը ձեռք է բերվում հենց այդ ձեւաչափի հաշվին: ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում շահավետ չէ նախ եւ առաջ Ադրբեջանի համար, քանի որ թույլ չի տալիս գործընթացում ներառել Թուրքիային` առավել շահավետ, ակտիվ դիրքերով», - հայտարարել է Ռուստամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ձեւաչափի փոփոխումը հնարավորություն կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներառել նոր երկրներ, ինչը բացասաբար կանդրադառնա հարցի լուծման վրա:



Արմեն Ռուստամյանը նաեւ նշել է, որ ՀՅԴ-ը միշտ կողմ է եղել բանակցային գործընթաց Ղարաբաղի վերադարձմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---