Կալիֆոռնիայի հայ երիտասարդությունը ցույց կանցկացնի Օբամայի դեմ

PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի Հայ երիտասարդական դաշնությունը (AYF) եւ «Շանթ» ուսանողական ընկերակցությունը մտադիր են բողոքի ցույց կազմակերպել Լոս-Անջելեսում Beverly Hilton հյուրանոցի դիմաց, որտեղ ժամանելու է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: «Մենք չենք ասում, որ Օբաման ժխտում է ցեղասպանությունը: Բայց մենք պահանջում ենք, որպեսզի նա որքան հնարավոր է շուտ լսի մեզ եւ հասկանա, որ մեր հույսերը խորտակվել են»,- նշել է AYF մամլո քարտուղար Արեգ Սանտիկյանը: Նրա խոսքով, ցույցի նպատակն է` Օբամային ցույց տալ, թե որքան հուսահատված է հայկական համայնքը Հայաստանին ֆինանսական օգնության կրճատման պատճառով: Բարակ Օբաման երկար ժամանակ հայ ժողովրդի բարեկամն էր, բայց նրա վերջին քայլերը ցույց են տալիս, որ Վաշինգտոնի քաղաքականությունն ավելի կարեւոր է, քան ճշմարտությունը: Դա պարզապես անթույլատրելի է»,- ավելացրել է Սանտիկյանը, գրում է Asbarez-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---