Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 28-ին հաղթելով Սարդարապատում թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայ ազգային խորհրդի» կողմից 1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասի դեմոկրտական ֆեդերատիվ հանրապետության փլուզումից հետո:



Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտյան ու Արեւելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյատեւեց ընդամենը 2 տարի, մինչեւ 1920թ. դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991թ. Հայկ ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանն որոշեց մայիսի 28-ը համարել ոչ աշխատանքային:



Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կանգնեցվեց 1968թ.:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---