The Wall Street Journal. Ջորջ Ավագյանը ջազի մեծերի պրոդյուսերն է30 մայիսի 2009 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ջորջ Ավագյանը վերջին 70 տարում այնքան է արել ջազի համար, որքան չի արել որեւէ մեկը: Այդ մասին է գրում The Wall Street Journal-ը «Ջազի մեծերի պրոդյուսերը» իր հոդվածում: «Ավագյանը, որը մարտին նշեց իր 90-ամյակը, անշուշտ, չի հայտնաբերել «ջազ ալբոմ» հասկացությունը, սակայն 1939 եւ 1940թթ. հենց նա է սկսել ալբոմների թողարկումը: Նա է թողարկել Լուի Արմսթրոնգի, Դյուկ Էլլինգթոնի, Մայլս Դեւիսի, Դեյվ Բրուբեկի եւ ջազի մյուս հսկաների ալբոմները: Նա է գլխավորել ջազի կրկնակի թողարկումների առաջին ծրագիրը: Ծնվելով Հայոց ցեղասպանությունից հետո, Ջ.Ավագյանը Նյու Յորք մեկնեց 1923թ. Casa Loma Orchestra-ն առաջին ջազային խումբն էր, որի ձայնագրությունը նա լսեց 14 տարեկան հասակում 1933թ.: Իսկ «կենդանի» տեսած ջազի առաջին աստղը Լաքի Միլինդերն էր եւ դա տեղի ունեցավ Մանհեթենում, որտեղ մեծացել էր Ավագյանը: Նա սիրեց ջազը, լսելով Ֆաթս Ուոլլերին, Լուի Արմսթրոնգին, Դյուկ Էլինգթոնին եւ այլոց: 1936թ. լինելով Horace Mann School-ի աշակերտը, նա կարողացավ հարցազրույց վերցնել հայտնի Բեննի Գուդմենից դպրոցական թերթի համար: Իսկ 1962թ. Ավագյանը ուղեկցում էր Գուդմենին Ռուսաստանով նրա շրջագայության ժամանակ: Ջ.Ավագյանն արժանացել է Downbeat ջազային ամսագրի եւ Grammy-ի մրցանակների, իսկ 1998թ. այցելեց Երեւան` գալով առաջին միջազգային ջազ փառատոնին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |