Բաքուն առաջարկում է Ռուսաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան էներգետիկ օղակ ստեղծել30 մայիսի 2009 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով երեկ Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի 35-րդ նիստում: Ադրբեջանի ազգային էներգետիկ օպերատորի` «Ազերէներջի» ԲԲԸ-ի նախագահ Էթիբար Փիրվերդիեւը հայտարարել է, որ նիստում քննարկվել են ադրբեջանական կողմի համար կարեւոր հարցեր` Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գծերով էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերը: «Քննարկվել է նաեւ Ռուսաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան էներգետիկ օղակի ստեղծման հնարավորությունը»,-ասել է Փիրվերդիեւը: Ընդ որում Փիրվերդիեւը նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ ավարտում է 350 կմ էլեկտրահաղորդիչ գծերի շինարարությունը, որը մաս կկազմի Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգիայի հաղորդման գծերի: «Մենք կատարել ենք մեր ներդրումային պարտավորությունները եւ հուսով ենք, որ դա կանի նաեւ ՌԴ-ն»,-ասել է Փիրվերդիեւը: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծերի նախագիծն այսօր մշակվում է: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումն է սկսել ԱՄՆ-ի Միջազգային համագործակցության գործակալությունը` USAID-ին: Պետք է նշել, որ նիստին չեն մասնակցել Թուրքմենստանը, Վրաստանն ու Հայաստանը, սակայն ներկա է եղել Իրանը, հաղորդում է Fineko/abc.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |