«Փյունիկն» ու «Բանանցը» վստահ հաղթանակ են տարել Հայաստանի առաջնության 10-րդ փուլում

PanARMENIAN.Net - Տեղի են ունեցել ՀՀ ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնության 10-րդ փուլի երկու առաջին խաղերը: ՀՀ գործող չեմպիոն «Փյունիկը» կրկին հաղթել է, այս անգամ հաղթելով «Կիլիկիային» 1:3 հաշվով: Հաղթելով 2:0 հաշվով (Արտակ Եդիգարյան-20, Արտակ Ալեքսանյան-45) հաշվով, «Փյունիկը» գնդակ բաց թողեց երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեում, սակայն 84 րոպեին կրկին վերականգնեց հաշիվը: Երրորդ գոլի հեղինակ դարձավ Միհրան Մանասյանը: «Կիլիկիայից» աչքի ընկավ Տիգրան Ղարաբաղցյանը:



«Բանանցը» իր դաշտում ջախջախեց Գյումրիի «Շիրակին» 5:1 հաշվով: Գոլերը «Բանանցից» խփեցին Արտակ Դաշյանը (33), Արտակ Օսեյանը (37), Յարեմ Կավացիվը (68), Ժոռա Ստեփանյանը (87) եւ Գեւորգ Կ.Օհանյանը (90+3): «Շիրակից» 45 րոպեում աչքի ընկավ Անդրանիկ Բարիկյանը:



Այդպիսով, 10 փուլից հետո «Փյունիկը» հավաքել է 28 միավոր եւ շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: «Բանանցը» 21 միավորով երկրորդ տեղում է: Երրորդ տեղում է Աշտարակի «Միկան» 20 միավորով, որը 10-րդ փուլի արտագնա խաղում մայիսի 31-ին «Արարատի» դեմ:



10-րդ փուլի վերջին խաղում Երեւանի «Ուլիսը» իր դաշտում կընդունի Կապանի «Գանձասարին»:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---