ՌԴ-ն պատրաստ է առաջարկություններ ներկայացնել Բաքվին` ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՌԴ-ն պատրաստ է առաջարկություններ ներկայացնել Բաքվին` Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Վյաչեսլավ Սինյուգինը: «Ռուսաստանը մեծ փորձ, ներուժ ունի, ինչպես նաեւ արտերկրում ատոմային էներգետիկայի ոլորտում բազմաթիվ նախագծեր: Մենք գտնում ենք, որ այդ նախագծերը բավական մրցունակ են: Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր առաջարկներն Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցման հնարավորության կապակցությամբ»,-ասել է Սինյուգինը, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---