Ռինատ Ջումաբաեւը Գյումրիում շախմատի միջազգային մրցաշարի հաղթողն է

PanARMENIAN.Net - Ղազախստանի շախմատիստ Ռինատ Ջումաբաեւը հաղթանակ է տարել շախմատի միջազգային մրցաշարում, որն ընթանում էր Գյումրի քաղաքում 2009-ի մայիսի 22-31-ը: Ջումաբաեւը 9 փուլերում հավաքել է 7.5 միավոր: Երկրորդ տեղը 6 միավորներով զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը, երրորդր տեղը` 5.5 միավորներով Վրաստանի շախմատիստ Թամազ Գելաշվիլին:



Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստներ, այդ թվում Հայաստանից գրոսմայսթերներ Դավիթ Հարությունյանը, Գեւորգ Հարությունյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արա Մինասյանը, միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը, Արթուր Չիբուխչյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Վրաստանը ներկայացնում է գրոսմայսթեր Թամազ Գելաշվիլին, Ռուսաստանը` Պավել Պոնկրատովը, Ղազախստանը` Ռինատ Ջումաբաեւը:



Մրցաշարային դրությունը.



1. Ռինատ Ջումաբաեւ- 7.5

2. Արթուր Չիբուխչյան- 6

3. Թամազ Գելաշվիլի- 5.5

4. Արա Մինասյան- 5.5

5. Պավել Պոնկրատով- 4

6. Գեւորգ Հարությունյան- 4

7. Ռոբերտ Հովհաննիսյան- 3.5

8. Սամվել Տեր-Սահակյան- 3.5

9. Դավիթ Հարությունյան- 3

10. Դավիթ Քալաշյան- 3
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---