Մարդու իրավունքների պաշտպանը փաստերի հավաքման Խմբում իր ներկայացուցչին փոխարինելու իրավունք չունի

PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքման Խմբի նախկին անդամ, կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը այսօր կայացած մամլո ասուլիսին, մեկանաբանելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը, նշել է, որ համաձայն է բերված գրեթե բոլոր փաստերի հետ: «Ես համաձայն եմ, որ փաստերի հավաքման Խումբը քաղաքականացված է, եւ դրանում անտանելի մթնոլորտ է ստեղծվել: Բայց, ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի Պապի դիրք բռնել` իրեն համարելով անմեղության եւ անսխալ վարքի խորհրդանիշ»,- հայտնել է նա:



Ռոբերտ Ավագյանը համաձայնել է Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարության հետ, որ կոալիցիայի ներկայացուցիչները «զբաղվում էին նրանով, որ ոչնչով չէին զբաղվում»: «Դա ճիշտ է. ես եւ Գեւորգ Թովմասյանը համարեցինք, որ իշխանության ներկայացուցիչները` ի դեմս հետաքննչական մարմինների եւ դատախազության, արդեն ասել են իրենց խոսքը, եւ այդպիսի իրադրության մեջ հարկավոր է աշխատելու հնարավորություն տալ հենց ընդդիմությանը»,- հայտնել է Ավագյանը` նշելով, որ իրենց այդ քայլը պետք է ողջունեն, այլ ոչ թե քննադատեն:



Ռոբերտ Ավագյանն առանձնապես ընդգծել է, որ չնայած իր նախկին ուսանողի իրավաբանական ընդունակությունների հանդեպ իր հարգանքին, ինքը վստահ է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրությամբ չի ծանոթացել նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին: «Հրամանագրում հստակ ասվում է, որ խմբի բոլոր 5 անդամները չեն կարող փոխարինվել: Այնտեղ այդպիսի կետ չկա, որտեղ ասվի, որ Մարդու իրավունքների պաշտպանը նոր ներկայացուցիչ նշանակելու իրավունք ունի»,- հայտնել է Ավագյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---