Հայաստանն առաջին տեղն է նվաճել Լեւոն Ջուլֆալակյանի անվան միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել է Լեւոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեկան ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցել են ՌԴ-ի, Հունաստանի, Վրաստանի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականները: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ դասական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանը, Ջուլֆալակյանի անվան հինգերորդ մրցաշարին պետք է մասնակցեին նաեւ Ուկրաինայի, Իրանի, Լեհաստանի ու Գերմանիայի հավաքականները, սակայն չկարողացան դա անել ֆինանսական ճգանժամի պատճառով:



«Մրցաշարը շատ բարձր մակարդակով անցավ: Ցավում եմ, որ որոշ թիմեր չկարողացան Երեւան ժամանել»,-ասել է Բաբալարյանը:



Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ եւ նվաճեց առաջին տեղը թիմային ստուգարքում: Երկրորդ տեղում է Վրաստանի հավաքականը, երրորդում` Ռուսաստանն է:



Հայստանից հաղթանակ տարան Գոռ Ներսիսյանը (50 կգ ք/կ), Էդուարդ Սողոմոնյանը (96կգ ք/կ) եւ Լեւոն Ջուլֆալակյանի կրտսեր որդին` Արամ Ջուլֆալակյանը (66կգ ք/կ):



Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճեց 3 ոսկե, 7 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ:



Ինչպես հաղորդել է Բաբալարյանը, այս պահի դրությամբ հունահռոմեական ոճի ՀՀ երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որտեղից կվերադառնա հունիսի 16-ին եւ կշարունակի նախապատրաստվել երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 4-ը Վրաստանում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---