ՆԱՏՕ-ն չի ճանաչում Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունները

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի ճանաչում Հարավային Օսեթիայում մայիսի 31-ին կայացած ընտրություններն: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Այս ընտրությունները չեն նպաստում Վրաստանում առկա հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասվում է հայտարարության մեջ:



Հայտարարության մեւ նաեւ ընդգծվում է, որ դաշինքը անշեղորեն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն այն սահմաններում, որոնք ճանաչված են միջազգային հանրության կողմից:



Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը:



Մայիսի 31-ին Հարավային Օսեթիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթեցին ինքնիշխան հանրապետության գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի կողմնակիցները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---