Կորեան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Կյու-Հյունգին:Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Կորեայի Հանրապետության միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Դեսպան Կյու-Հյունգն ընդգծեց, որ Կորեայի Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա ընդայնմանը: Զրուցակիցները քննարկեցին հայ-կորեական քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական հարաբերությունների եւ մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ: Կորեայի դեսպանը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Կորեական թերակղզում տեղի ունեցած վերջին զարգացումները` կապված Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման եւ միջուկային ծրագրերի իրականացման հետ: Այդ ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում իրադրության սրման կապակցությամբ եւ հույս հյատնեց, որ միջազգային հանրության ջանքերը կբերեն վեցակողմ բանակցությունների վերսկսմանը եւ Կորեական թերակղզում իրադրության կայունացմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---