ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Գրիգորի Կարասինի հետ 5 հունիսի 2009 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին հատուկ քարտուղար` ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բերնար Ֆասյեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որը Մոսկվա էր ժամանել Սանկտ-Պետերբուրգից, որտեղ հունիսի 4-ին մասնակցել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպմանը: Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դրությունն ու հեռանկարները Սանկտ-Պետերբուրգի հանդիպման լույսի ներքո, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական ջանքերի հետագա համակարգումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |