Վարդան Օսկանյան. Ես ցանկանում եմ առավելագույնի հասնել Հայաստանում

Վարդան Օսկանյան. Ես ցանկանում եմ առավելագույնի հասնել Հայաստանում PanARMENIAN.Net - «Երկու կառավարությունների, որոնցում ես աշխատել եմ, գլխավոր խնդիրը եղել է Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանների հարաբերություններ հաստատելը»,- հայտնել է 1998-2008թթ. Հայաստանի արտգործնախարար, Civilitas հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով, անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ առաջին վարչակազմը արեց ամեն հնարավոր բան, որպեսզի ապահովի Ղարաբաղի անվտանգությունը ռազմական շրջանի ժամանակ եւ հետո: «Մեր մյուս հստակ հավատարմությունը Եվրոպայի հանդեպ է: ԹԵեւ մենք դեռեւս բավականաչափ բան չենք արել, որպեսզի եվրոպական արժեքներին եւ ավանդույթներին հասնենք, Հայաստանն ի սկզբանե հայտարարեց, որ մեր հայացքը դեպի Եվրոպա այն է, ինչին մենք պատկանում ենք»,- նշել է հայ քաղաքագետը:



Դրա հետ մեկտեղ ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարն ընդգծել է, որ կոմպլեմենտար քաղաքականությունը նաշանակում է հավասարակշռում զանազան երկրների միջեւ: Մենք քիչ դիվանագիտական կամ քաղաքական փորձ ենք ունեցել, մենք նաեւ սահմանափակ ռեսուրսներ ենք ունեցել: Այնպես որ, եթե մենք աշխարհով մեկ 10 կամ ավելի ուշ 20 դեսպանություն ունեինք, մեզ համար դժվար էր հաղորդակցվել մյուս 180 երկրների հետ: Բայց այս փուլում հնարավոր են դարձել ուղղակի կապերը միջազգային կազմակերպությունների հետ: Հենց այդ տարեկան կամ կիսամյակային համագումարների ժամանակ, երբ մենք կարողանում էինք հաղորդակցվել այլ երկրների դեսպանների հետ, մենք համոզվում էինք, որ նրանք հասկանում էին մեր հեռանկարները, մեր քաղաքականությունը, մեր դիրքորոշումը»,- ասել է Օսկանյանը: Նա նաեւ պարզաբանել է, թե ինչպես կարելի է սեփական խնդիրներին գամել միջազգային հանրության ուշադրությունը: «Մենք չենք կարող լինել միջազգային հանրության մի մասը եւ չզբաղվել գլոբալ հարցերով, ինչպիսիք են զանգվածային ոչնչացման զենքի, կլիմայի փոփոխության, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, գաղթի, միջազգային ինստիտուտների բարեփոխման հարցերը: Եթե մենք շահագրգռված չենք այդ թեմաներում, եթե մենք ոչինչ չունենք ասելու դրանց մասին, ապա մենք չպետք է զարմանանք, եթե բոլորը լքում են սենյակը, երբ մենք սկսում ենք խոսել ինքնորոշման, Հայոց ցեղասպանության ճանաչման կամ տարածաշրջանային համագործակցության մասին»,- ասել է Civilitas հիմնադրամի ղեկավարը, գրում է asbarez.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---