Ռեզայիի հայտարարությունը ԻՌՆԱ-ի ապատեղեկատվությունն է, թե՞ Իրանի ադրբեջանամետ ուժերի շահարկումը

PanARMENIAN.Net - Երեկ պաշտոնական ԻՌՆԱ-ն հաղորդել էր, որ նախօրէին Թավրիզում նախագահի թեկնածու դոկտ. Մոհսէն Ռեզային իր համախոհների հավաքում հայտարարել է հետեւյալը. «Եթե արտաքին աշխույժ դիվանագիտություն վարեինք, Ղարաբաղը չէր բռնագրավվի...»: Ռեզայիի քաղաքական անցյալն ու վերջին տարիներում միեւնույն քաղաքական հայացքները մղում են թերահավատորեն մօտենալ ԻՌՆԱ-ի այդ լրատվությանը, որը մեծ հավանականությամբ օգտագործվել ու չարաշահվել է պանթուրքիստ ու ադրբեջանամետ շրջանակների կողմից:



«Եւ հետաքրքիր է, որ Ռեզայիի ընտրական շտաբի պատասխանատուներից իր հարազատ քույրը նույնպես նշել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում 20-ամյա վաղեմության իրադարձությանը Ռեզայիի մոտեցմանը: Թեկնածուի ընտրական շտաբում ընդգծել են, որ այդ ապատեղեկատվությունը լավագույն դեպքում ոմանց քարոզչական չարաշահումների արդյունք է: «Մոհսէն Ռեզայիի արտաքին քաղաքական հայացքները մշատպես համահունչ են եղել Իրանի պետական պաշտոնական դիրքորոշմանը, գրում է «Ալիք» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---