Հովիկ Աբրահամյանը կարող է մասնակցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարող է մասնակցել Եվրոպայի Խորհդարանի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)` հունիսի 22-26 Ստրասբուրգում նշանակված ամառային նստաշրջանի աշխատանքին: Այդ մասին PanARMENIAn.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը: «Ներկա պահին քննարկվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանին Հայաստանի խորհրդարանի խոսնակի մասնակցության հարցը, եւ շատ հավանական է, որ հայկական խորհրդարանի խոսնակը մասնակցի այդ նստաշրջանին»,- հաղորդել է Նաիրի Պետրոսյանը:



ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում կքննարկվի Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609,1620 եւ 1643 բանաձեւերի վերաբերյալ խորհրդատվությունների կատարման հարցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---