Էրդողանը հրաժարվում է մեկնել Ֆրանսիա

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հրաժարվել Ֆրանսիա կատարվելիք այցից, որը նախատեսված էր հաջորդ ամսում: «Հնարավոր է` հետաձգվելու է նաեւ «Ֆրանսիայում թուրքական սեզոնի» բացումը»,- հայտարարել է նա, նշելով, որ այդ որոշումը կապված է Ֆրանսիայի կոպիտ դիրքորոշման հետ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում:



«Վաղ թե ուշ Սարկոզին զղջալու է իր քայլերի համար»,- սպառնացել է Էրդողանը, ավելացնելով, որ երկար բանակցային գործընթացի ընթացքում նման դիրքորոշման երբեք չեն հանդիպել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից, գրում է Hurriyet Daily News-ը:



ԵՄ մուտք գործելու հարցում Թուրքիայի համար ամենամեծ արգելքը Ֆրանսիան եւ նրա նախագահ Նիկոլյա Սարկոզին են, որի կարծիքով Թուրքիան իր անկանխատեսելի եւ անկայուն ժողովրդավարական համակարգով կարող է լուրջ սպառնալիք լինել ԵՄ առողջ գործունեության համար:



«Ֆրանսիայում թուրքական սեզոնի» բացումը նախատեսվել է հուլիսի 1-ին նախագահ Աբդուլլահ Գյուլի մասնակցությամբ: Ինքը Գյուլը նախօրեին հայտարարել է, որ Ֆրանսիա է ժամանելու ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլիի հետ միջոցառման բացման համար:



Ֆրանսիայում Թուրքական մշակույթի օրերը ներառում են 400 միջոցառումներ 40 ֆրանսիական քաղաքներում եւ կշարունակվեն մինչեւ հաջորդ տարվա մարտ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---