Երեւան կժամանեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հունիսի 15-ին եռօրյա այցով կժամանեն Հայաստան: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպելու են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:



Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ԵԽ անդամ-երկրների դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:



Համազեկուցողները Երեւանում կհանդիպեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, 2008- մարտի 1-ի դեպքերի փաստահավաք խմբի անդամների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---