Թուրքիայի եւ Հայաստանի փոխհարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար կարեւոր է առաջընթաց ձեռքբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն : Նրա խոսքերով, հակամարտության կարգավորման գործում բոլոր շահագրգռված կողմերը պետք է այդ ուղղությամբ աշխատեն: «Մենք մեր կողմից կառուցվող հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների քաղաքականության շրջանակներում ցանկանում ենք էլ ավելի կարգավորել երկկողմ կապերը», - ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Ահմեդ Դավութօղլուն նաեւ մատնանշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի փոխհարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով: Սակայն ազդեցություն են թողնում նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: «Դա ճիշտ չէ` Հայաստանի հետ մեր հարաբերությունները չպետք է արտացոլվեն ԱՄՆ-ի հետ մեր կապերի վրա», - ընդգծել է նա, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---