Իրանում կատարվող իրադարձությունները չի կարելի «գունավոր հեղափոխություն» համարել

PanARMENIAN.Net - Իրանում կատարվող իրադարձությունները չի կարելի «գունավոր հեղափոխություն» անվանել, քանի որ նման հեղափոխություններն, որպես կանոն, նախաձեռնվում են Արեւմուտքի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: «Իրանում կատարվող իրադարձությունները չի կարելի հեղափոխություն համարել: Դա պայքար է Իրանի բարեփոխիչների ու արմատականների միջեւ, այն ընթանում է իշխանության համար, այստեղ գաղափարախոսություն չկա: Մի թեկնածուն մեղադրում է մյուսին ընտրությունները կեղծելու մեջ»,-ասել է փորձագետը: Գ.Ասատրյանը նշել է, որ Իրանի նախագահին հարկավոր է զգոնություն եւ իմաստություն ցուցաբերել եւ երկխոսություն սկսել Մուսավիի կողմնակիցների հետ, հակառակ դեպքում երկիրը կարող է բախվել անկանխատեսելի հետեւանքների հետ: Ըստ փորձագետի, Արեւմուտքն ի սկզբանե չեզոք դիրք էր զբաղցենում Իրանում ընտրութունների վերաբերյալ, սակայն այժմ արեւմտայն ուժերը աստիճանաբար առաջին պլան են մղում ընտրությունների «էթնիկ բնույթը»: «Իրանում կայացած ընտրությունները տարբերվում են մյուս ընտրություններից նրանով, որ առաջին անգամ մանիպուլյացիայի են ենթարկվում երկրի ազգային ներկայացուցիչները»,-հայտարարել է Գառնիկ Ասատրյանը:



Մահմուդ Ահմադինեժադը հաղթել է Իրանում կայացած ընտրություններում: Ըստ Իրանի ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների, առաջին փուլում հաղթել է Մ.Ահմադինեժադը` 62,6 տոկոս, բարեփոխիչ Մուսավին հավաքել է ձայների ընդամենը 33,7 տոկոսը, Մոհսեն Ռեզաին` 1,7 տոկոսը, Մեհդի Քարուբին` 0,85 տոկոսը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---