Համաներման հայտարարման դեպքում չի կարելի նույն մոտեցումը կիրառել բոլոր գործերի հանդեպ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ասորական հասարակական կազմակերպությունների Ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանն այսօր Հայաստանի ազգային փոքրամասնությունների ղեկավարների հետ համատեղ մամլո ասուլիսին նշել է, որ համաներման հայտարարումը բարդ գործընթաց է, եւ պարֆտադիր կարգով հարկավոր է քննարկել, թե կոնկրետ որ հոդվածների վրա այն կարող է տարածվել: «Ինձ թվում է` հենց անպատժելիությունն է հանգեցնում հանցագործությունների թվի աճին: Չի կարելի համատարած ազատ արձակել բոլոր բանտարակյալներին»,- նշել է նա:



Հայաստանի Ուկրաինական կազմակերպությունների Ֆեդերացիայի առաջնորդ Ռոմանիա Յավիրը համաձայնել է Իրինա Գասպարյանի հետ: «Ես ողջունում եմ մեր պետության նման որոշումը, բայց վստահ եմ, որ չի կարելի այդ հարցին միանշանակ մոտենալ»,- հայտնել է Ռոմանիա Յավիրը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---