ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ԵՐԲ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

PanARMENIAN.Net - Բաքվի ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել այն կապակցությամբ, որ "ITECA Caspian" ընկերության կողմից կազմակերպած ցուցահանդեսում, նորվեգիական նավթային "Barwil Georgia Network" ընկերությունը ցուցափեղկ է ներկայացրել, որի վրա պատկերված է Կովկասի քարտեզը հայկական տեղանուններով: Լրագրողներին, մասնավորապես, վրդովել է այն փաստը, որ Ստեփանակերտը այդ քարտեզում ներկայացված է այնպես, ինչպես հայտնի է ամբողջ աշխարհին: Այնինչ, ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը անվանում են Խանքենդի, եւ գտնում են, որ իրենց օրինակին պետք է հետեւեն Բաքու ժամանող օտարերկրյա հյուրերը: Բաքվի լրագրողներին դուր չի եկել նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը քարտեզում ներկված է ոչ այն գույնով ինչ Ադրբեջանը: Նորվեգիական կողմի ներկայացուցիչը, որից բացատրություններ են պահանջել, արդարացել է նրանով, որ քարտեզը հրատարակվել է Թուրքիայում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---