Մարտի 1-ի գործով երկու մեղադրյալներ ազատ են արձակվել դատարանի դահլիճից

PanARMENIAN.Net - Երեւանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանում այսօրո ավարտվել է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գծով դատավարությունը, որով անցնում էին Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը:



Դատավոր Արմեն Խաչատրյանը հրապարակել է դատավճիռը, որով Մյասնիկ Մալխասյանն անմեղ է ճանաչվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով (Դիմադրություն իշխանության ներկայացուցչին պարտականությունների կատարման ժամանակ, կամ իշխանության ներկայացուցչին ապօրինի գործողությունների կատարման պարտադրում, կատարված բռնության կիրառմամբ կամ բռնության կիրառման սպառնալիքով): Միեւնույն ժամանակ Մ.Մալխասյանն ու Հ.Հակոբյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով, որով (Բռնությամբ, ջարդերով, թալանով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ կամ վնասմամբ, հրազենի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կիրառմամբ զանգվածային անկարգությունների կազմակերպում կամ զինված դիմադրություն իշխանության ներկայացուցչին) քրեական պատիժ է սահմանվում մինչեւ 5 տարի ազատազրկում: Սակայն համաներման մասին ՀՀ ԱԺ հունիսի 19-ի որոշման 2-րդ կետի 4-րդ եւ 6-րդ ենթակետերի համաձայն, մեղադրյալներն ազատ են արձակվել անմիջապես դատարանի դահլիճից:



Դատարանի դահլիճից Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին ցնծացող ընկերներն ու կողմնակիցները ձեռքերի վրա են դուրս բերել:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---