Իրանի ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել երկրի գերագույն առաջնորդին

PanARMENIAN.Net - Իրանի ղեկավարությունը կշռադատում է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեիին պաշտոնանկ անելու հնարավորությունը, հաղորդում է NEWSru Israel -ը` վկայակոչելով Al-Arabiya հետուստաալիքը: Այդպիսի իրավիճակում առանցքային անձ է դառնում Իրանի նախկին նախագահ Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, ով համարվում է չափավոր հայացքների տեր քաղաքական գործիչ: Ռաֆսանջանին գլխավորում է միաժամանակ երկու ազդեցիկ մարմին` Նպատակահարմարության խորհուրդը, որը հանդես է գալիս որպես միջնորդ խորհրդարանի եւ Իսլամական հեղափոխության պաշտպանների խորհրդի միջեւ, եւ Փորձագետների վեհաժողովը, որը լիազորություն ունի պաշտոնանկ անելու երկրի գերագույն առաջնորդին:



Al-Arabiya ալիքի կայքում նշվում են Կում քաղաքի (շիաների սուրբ քաղաքներից մեկը) բարձրաստիճան աղբյուրի խոսքերը, համաձայն որոնց Ռաֆսանջանին, Փորձագետների վեհաժողովը եւ պաշտպանների խորհուրդը պայմանավորվել են Համենեիին հեռացնել իշխանությունից: Ընդ որում, նրանք չենք ցանկանում վերջինիս փոխարինող նշանակել, համենայնդեպս ժամանակավորապես: Համենեիի փոխարեն ծրագրվում է կոլեգիալ գերագույն կառավարում հաստատել:



Ենթադրվում է, որ Ռաֆսանջանին, ստացել է այաթոլա Ալի-ալ-Սիստանիի աջակցությունը, ով շիաների առավել ազդեցիկ առաջնորդներից մեկն է: Համենեիի պաշտոնազրկումն անխուսափելիորեն իր հետ կբերի Իրանի նախագահի պաշտոնից Մահմուդ Ահմադինեժադի հրաժարականը:



Ռաֆսանջանին անձամբ ելույթ չի ունեցել ընտրություններից հետո, որոնց պաշտոնական հաղթող հայտարարվել է Մահմուդ Ահմադինեժադը: Դրա հետ մեկտեղ, Ռաֆսանջանին ընտրությունների նախօրեին վիճաբանել է նախագահի հետ` վերջինիս մեղադրելով կոռուպցիայի մեջ, եւ պահանջել է Համենեիի միջամտությունը, սակայն վերջինս սահմանափակվել է միայն Ահմադինեժադի խոսքերի թույլ քննադատությամբ: Փորձագետների վեհաժողովի ղեկավարի ավագ դուստրը` Ֆաեզե Ռաֆսանջանին, ընդհակառակը, մասնակցում է Միր-Հոսեյն Մուսավիի հանրահավաքներին, որին աջակցում է նաեւ Ռաֆսանջանին: Շաբաթ օրը նրան եւ Ռաֆսանջանիի եւս չորս ազգականի ձերբակալել են Թեհրանում կայացած ցույցերից մեկի ժամանակ: Նախօրեին երեկոյան նրանց ազատ են արձակել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---