ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներն առաջադրվել են խաղաղության Նոբելյան մրցանակի22 հունիսի 2009 - 21:51 AMT PanARMENIAN.Net - 2009-ին խաղաղության համար Նոբելյան մրցանակի առաջադրված անձնանց եւ կազմակերպությունների ցուցակ են ընդգրկվել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Պաշտոնական տվյալներով ցուցակի մեջ ներառված են 205 թեկնածուներ, որոնցից 33-ը կազմակերպություններ են: Այսպիսով, 2009-ին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել ռեկորդային քանակությամբ հավակնորդներ: Նախկին ռեկորդը 2005-ին է եղել, երբ ցուցակի մեջ 199 կազմակերպություններ եւ անձինք էին:Նեբոլյան մրցանակի ներկայացված թեկնածուների ցուցակները հույժ գաղտնի են, սակայն կոմիտեին հայտ ներկայացրած կազմակերպություններն իրավունք ունեն ասել, թե ում են առաջադրել: Ունեցած տվյալներով 2009-ին ցուցակի մեջ կան Կոոլուբիայի նախագահի նախկին թեկնածու Ինգրիդ Բետանկուրը, որը վեց տարի գերության մեջ է եղել կոլումբիական մարտիկների մոտ, ինչպես նաեւ չինացի իրավապաշտպան Խու Ցզյան: Բացի դրանից խաղաղության մրցանակի է առաջադրվել «Ձայնասկավառակային ռումբերի պայքարի դեմ կոալիցիան» (Cluster Munitions Coalition): 2008-ին խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարին, 2007-ին` ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |