Իրանում ցուցարարների ամբոխը ցրել են արցունքաբեր գազի միջոցով22 հունիսի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել եւ օդ կրակել, որպեսզի ցրեն Թեհրանի կենտրոնում հավաքված ցուցարարների ամբոխը: Իրավապաշտպան մարմինների հարյուրավոր աշխատակիցներ արգելակել են ընդդիմության 200 կողմնակիցների ճանապարհը, որոնք փորձում էին ցույց կազմակերպել:Վկաների խոսքով, ոստիկանները ցրում են մարդկանց անգամ փոքր խմբերը, ողջ քաղաքը բառացիորեն լցված է ուժային կառույցներով, հաղորդում է Associated Press-ը: Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունները կայացան այս տարվա հունիսի 12-ին: Հաջորդ օրը հայտարարվեց Մահմուդ Ահմադինեջադի` երկրորդ ժամկետում վերընտրվելու մասին, վերջինիս օժանդակեց բարձրագույնն ղեկավար այաթոլլահ Ալի Համենեին: Դրանից հետո ընտրություններում պարտություն կրած ընդդիմադիր-հեղափոխական Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները դուրս եկան քաղաքի փողոցներ եւ պահանջեցին չեղյալ հայտարարել քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնք, ընդդիմության կարծիքով, կեղծվել են: Ոստիկանության եւ զորքերի հետ ցուցարարների ընդհարումները շարունակվում են արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |