Երկու տարի անց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատվելու են ազատ առեւտրային հարաբերություններ

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը մեր երկրի համար մեծ փոփոխությունների սկիզբ կդառնա»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅ «Դաշնակցության» անդամ, Հայաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը, ավելացնելով, որ սահմանի բացումը Անկարայի եւ Երեւանի միջեւ ազատ առեւտրային հարաբերությունների սկիզբ կդառնա եւ դա խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար:



«ԵՄ մտնելու համար Թուրքիան փոփոխություններ է մտցրել իր օրենսդրության մեջ այն եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար, ինչը դեռ չի կարելի ասել Հայաստանի համար: Միակ խնդիրը, որին կարող է հանդիպել Երեւանը, այդ չափանիշներին չհամապատասխանելն է»,- հայտարարել է Լոքյանը: «Հարեւան երկրների հետ հաջող համագործակցություն սկսելու համար մենք պետք է շատ բան փոխենք մեր օրենսդրության մեջ: Հայաստանը բավական ժամանակ ունի, որպեսզի պատրաստվի Թուրքիայի հետ նոր առեւտրայիան հարաբերությունների»,- նշել է գյուղատնտեսության նախկին նախարարը: Լոքյանի կարծիքով, Անկարայի հետ համագործակցությունը Երեւանին հնարավորություն կտա դուրս գալ միջազգային շուկա:



«Որպեսզի այդպիսի հարաբերությունների սկիզբը դրվի, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել թուրքական շուկան եւ Թուրքիայի հետ համագործակցությունը այլ երկրների հետ եւ համապատասխանաբար պատրաստվել: Մենք դեռ երկու տարի ունենք մինչեւ Թուրքիայի հետ ազատ առեւտրային հարաբերություններ հաստատելը»,- հայտարարել է Դավիթ Լոքյանը: Նա նաեւ նշել է, որ միակ հնարավոր մինուսը կարող է դառնալ այն, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բացասաբար ազդել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---