Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խումբը կոչ է անուն պաշտոնական Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խումբը կոչ է անուն Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խմբի պատասխանատու քարտուղար Օդետ Բազիլը, խումբը դիմում է հղել երկրի վարչապետ Գորդոն Բրաունին, արտգործնախարար Դեւիդ Միլիբենդին եւ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Ջոն Բերքոուին` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանսւթյունը: «Հայ ժողովրդի ոչնչացումն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության այլ մասերում 1915-1923թթ. Ցեղասպանություն է: Այն մանրակրկիտ կերպով ծրագրվել եւ կատարվել է թուրքական կառավարության կողմից: Հայերը բռնագաղթվել են, ոչնչացվել են, ենթարկվել են բռնության եւ սովամահ են եղել»,-ասվում է խորհրդարանական խմբի հայտարարությանն մեջ:



«1997թ. ցեղասպանությունների հետազոտմամբ զբաղվող գիտնականների միջազգային ասցիացիան միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այդ ասոցիացիան 2005 թվականին կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չնայած, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազում պատմաբանների, շատ երկրների խորհրդարանների կողմից, թուրքական կառավարությունն մինչ օրս շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ: Խորհրդարանականները գտնում են, որ վաղուց արդեն ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան իր դիրքորոշումը ներկայացնի այս հարցում, ճանաչի եւ դատապարտի XX դարի առաջին ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---