Միխայիլ Սահակաշվիլի. Վրաստանը բոլոր էթնիկական փոքրամասնությունների հայրենիքն է

PanARMENIAN.Net - Վրաստանն իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների հայրենիքն է եւ հենց դրանում է նրա ուժը: Այդ մասին հունիսի 25-ին, ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանի ուսանողների առաջ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Մենք Վրաստանը չենք բաժանում էթնիկական ցուցանիշներով: Բոլորը երկրում հավասար իրավունքներ ունեն: Վրաստանը բազմազգ երկիր է եւ մենք հպարտանում ենք դրանով»,- ասել է Վրաստանի նախագահը:



Խոսելով Սամցխե-Ջավախքի շրջանում սոցիալ-տնտեսական իրադրության մասին, նա հայտարարել է, որ Վրաստանի ոչ մի շրջանում այդքան միջոցներ չեն ներդրվում, որքան Ջավախքում: «Այդ շրջանում մենք իրականացնում ենք ճանապարհների, նոր դպրոցների շինարարությւոն: Մենք նաեւ նախատեսում ենք Ջավախքը վերածել լեռնային հանգստավայրի, ճանապարհ կառուցել, որը Սեւ ծովը կապելու է տարածաշրջանի հետ, ինչպես նաեւ էլեկտրակայան: Վերջապես, հայերը վերադառնում են այդտեղ, եւ մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել նրա համար, որպեսզի նրանք իրենց Վրաստանի լիիրավ քաղաքացիներ զգան»,- նշել է Սահակաշվիլին:



Մեկնաբանելով հայ պատգամավոր Շիրակ Թովմասյանի հետ վերջերս պատահած միջադեպը, որին չէին թողել Վրաստան, Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ անհրաժեշտ է խափանել այն քաղաքական գործիչների գործունեությունը, որոնք փորձում են խաթարել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: «Նման քաղաքական գործիչների հռետորությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմանի վրա մենք կոշտ միջոցներ ենք ձեռնարկում նրանց նկատմամբ, ովքեր փորձում են խաթարել Հայաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---