Առանց մայրենի լեզվի ու պատմության ուսուցման Հյուսիսային Կովկասի հայերը կորցնում են իրենց արմատները

PanARMENIAN.Net - «Ըստ ՌԴ 2002թ. վիճակագրական տվյալների, Հյուսիսային Կովկասում բնակվում են շուրջ 275 հազար հայեր, սակայն այսօր նշվում է կես միլիոն թիվը: Թե քանիսն են տիրապետում հայերենին, դժվար է ասել»,-այսօր կայացած մամլո ասուլիսում նշել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը:



Ըստ նրա, սփյուռքում բազում խնդիրներ կան, կապված հայապահպանության, հայոց լեզվի, մշակությի ու ավանդույթների հետ: Արվում է հնարավորը` բարձրացնելու համար հայրենասիրության մակարդակը, հատկապես երիտասարդության շրջանում: Անց են կացվում մշակութային, գիտաճանաչողական միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել Հայաստանի պատմությունը»,-ասել է Թավադյանը:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե կարելի է արդյոք խոսել հայերի ուծացման մասին, նա դրական է պատասխանել` հավելելով, որ միակ բանը, որ կարող է փրկել ուծացումից, դա մշտական աշխատանքն է մարդկանց հետ եւ մայրենի լեզվի ու պատմության ուսումնասիրությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---