Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր մեկնարկում է Սլովենիայում կայացող Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Կոպեր է մեկնել գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ 8 մարզիկի կազմով:



Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 379 մարզիկ 39 երկրից:



«Հին աշխարհի» առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Երջանիկ Կարապետյանը (48 կգ ք/կ ), Գարիկ Հարությունյանը (50 կգ ք/կ), Դավիթ Նիկողոսյանը (55 կգ ք/կ), Դավիթ Ղազարյանը (60 կգ ք/կ), Հայկ Ալեքսանյանը (66 կգ ք/կ), Մհեր Հայրապետյանը (73 կգ ք/կ) եւ Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ):
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---