ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀԱԿ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հրավերքով այսօր Երեւան է ժամանել Համաշխարհային առեւտրական կազմակերպության գլխավոր տնօրեն Մայք Մուրը: ՀԱԿ-ի ղեկավարը բանակցություններ է վարել Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի ՀԱԿ-ում ընդգրկվելու հարցի լուծումը գտնվում է վերջին փուլում: Մայք Մուրի խոսքերով` Հայաստանը կդառնա Համաշխարհային առեւտրական կազմակերպության լիիրավ անդամ արդեն այս տարվա ամռանը: Համաշխարհային առեւտրական կազմակերպության տնօրենը նշել է, որ մնացել է միայն պահպանել անհրաժեշտ ձեւականությունները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---