Մահիր Օրալ. Ես փորձում էի կանգուն մնալ, սակայն աչքերիս առջեւ միայն «աստղեր« էի տեսնում

PanARMENIAN.Net - Գերմանիան ներկայացնող թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալը մեկնաբանել է IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամի հետ շաբաթ օրը կայացած մենամարտը, որի 10-րդ փուլում նա պարտություն կրեց տեխնիկական նոկաուտով:



«Արթուրն իրոք հզոր հարվածներ է հասցնում: Ես ջանում էի կանգուն մնալ, սակայն աչքերիս առջեւ միայն «աստղեր էին»: Ես չէի ցանկանում հիասթափեցնել իմ երկրպագուներին, որոնք ժամանել էին Համբուրգից ինձ սատարելու համար, այդ պատճառով ցանկանում էի շարունակել մենամարտը»,-Օրալի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---