ՄՏՍ-ը Հայաստանում կապի ցանցերի զարգացման վարկ է վերցրել

PanARMENIAN.Net - «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ընկերությունը 413 մլն եվրո է հատկացնում կապի ցանցերի ֆինանսավորման համար: ՄՏՍ երեք վարկային համաձայնություն է կնքել միջազգային բանկերի` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Nordic Investment Bank (NIB) ու Եվրոպական ներդրումային բանկի (European Investment Bank, EIB) հետ:



Nordic Investment Bank ՄՏՍ-ին 80 միլիոն եվրոյի չափով վարկ է տրամադրել երկու հոսքով` 40-ական միլիոն եվրո` յոթ տարի եւ երեք տարի մարման ժամկետներով: Այս միջոցները կուղղվեն ցանցերի զարգացմանը Ռուսաստանում, Հայաստանում, Ուկրաինայում եւ Թուրքմենստանում:



Եվրոպական ներդրումային բանկում վերցրած վարկը կազմում է 115 միլիոն եվրո` յոթ տարի մարման ժամկետով: Միջոցները կուղղվեն 3 G MTC ցանցերի զարգացմանը, այդ թվում` սարքավորումների գնմանն ու տեղադրմանը, ծրագրային ապահովման համար լիցենզիաների ձեռքբերմանը, հաղորդում է finam.info-ն` վկայակոչելով ՄՏՍ մամլո ծառայության տեղեկությունները:



«Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ԲԲԸ հանդիսանում է VivaCell-MTS բաժնետոմսերի 80% սեփականատերը: 2009թ. ապրիլի տվյալներով, VivaCell-MTS բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 2,06 մլն:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---