Հայաստանում Սեւանա լճի ափին տեղի կունենա տրիաթլոն

PanARMENIAN.Net - Հայերը, Ամերիկացիները եւ այլ ազգի ներկայացուցիչներ հուլիսի 26-ին միավորվում են մասնակցելու Սեւանա լճում եւ նրա շուրջ տեղի ունեցող տրիաթլոնին (լող, հեծանվավազք, վազք): Տրիաթլոնի նպատակն է աջակցել Marine Semper Fi (վիրավորված ամերիկյան ծովային հետեւակների ֆոնդին) եւ Տիրամայր ամառային ճամբարին, որտեղ հանգստանում են Հայաստանի բազմազավակ եւ անապահով ընտանիքների երեխաները:



Միջոցառման կազմակերպիչները Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն են, ովքեր արդեն երկրորդ տարին է նման մրցումներ են կազմակերպում: 2008 թվականին կայացած առաջին տրիաթլոնի արդյունքում հավաքվել էր 10000 ԱՄՆ դոլար: Այս տարի կազմակերպիչները ծրագրում են գերազանցել իրենց նախորդ տարվա արդյունքը:



Մրցումները կրում են անհատական եւ թիմային (երեք մասնակից) բնույթ եւ կանցկացվեն Օլիմպիական եւ կարճ հեռավորություններով:



Օլիմպիական հեռավորություն 1,5 կմ լող, 40կմ հեծանվավազք, 10կմ վազք:



Կարճ ուղի 500մ լող, 26կմ հեծանվավազք, 5կմ վազք/քայլ:



Տրիաթլոնին մասնակցելու անդամավճարը կազմում է 5000 դրամ, որը ներ է առնում սնունդ, խմիչք եւ վերնաշապիկ: Ցանկացողները կարող են մրցումներին մասնակցել սեփական ընտրությամբ:



Մրցանակներ կտրվեն միայն առաջին եւ երկրորդ տեղերի հաղթողներին Տղամարդկանց, Կանանց, Օլիմպիական, Կարճ, Անհատական եւ Թմային ենթախմբերում:



Հուլիսի 5-ին Սեւանա լճի ափին տեղի կունենա նախնական փորձնական տրիաթլոն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, առանց անդավճարի: Կեսօրին մասնակիցները «Տիրամայր» ամառային ճամբարի հրավերով կմեկնեն Ծաղկաձոր լանչի, իսկ երեկոյան կմասնակցեն զվարճանքի ծրագրի (դիսկոտ, կարաոկե եւ այլն):



Հուլիսի 5-ին մասնակիցներն առավոտյան Երեւանի ժամանակով ժամը 7:45-ին կմեկնեն Սեւան Հայաստանի ԱՄՆ դեսպանության շենքի մոտից:



Փորձնական մրցումներին մասնակցել ցանկացողները պետք է նախապես դիմեն կազմակերպիչներին` իրենց տրանսպորտ տրամադրելու համար:



Հուլիսի 26-ին կայանալիք գլխավոր մրցաշարին մասնակցելու համար հարկավոր է լրացնել էլեկտրոնային դիմումը www.lakesevantri.com պաշտոնական կայքում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---