Microsoft-ը սրընթաց կերպով կորցնում է բրաուզերների շուկան Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանում Firefox բրաուզերն առաջին անգամ համբավով առաջին տեղն է զբաղեցրել: Gs.statcounter.com կայքի տվյալներով վերջին ամսում Internet Explorer բրաուզերի համբավը Հայաստանում կազմել է 35.14 տոկոս, Firefox բրաուզերն օգտագործում են ինտերնետ օգտագործողների 36.4 տոկոսը, Opera -ն Հայաստանում համբավով զբաղեցնում է 3-րդ տեղը օգտագործողների 23.57 տոկոսով:



Microsoft ծրագրային հսկան սրընթաց կերպով կորցնում է բրաուզերների համաշխարհային շուկան: Երեք ամսվա ընթացքում ընկերությունը կորցրել է շուկայի11.4 տոկոս-ը, այժմ նրա բաժինը շուկայի 65.8 տոկոս ի փոխարեն կազմում է 54.4 տոկոս: Նույն վերլուծական ընկերության տվյալներով Internet Explorer 8-ի վերջին վարկածի բաժինը կազմում է շուկայի 16.7 տոկոսը, իսկ Firefox բրաուզերի բաժինը (Mozilla ընկերության արտադրանք)` 27.6 տոկոս, Safari-ն (Apple ապրանքանիշ) զբաղեցնում է 4 տոկոս, Chrome-ը (Google)` 3 տոկոս:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---