ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - Խուլիգանական արարք կատարելու համար ձերբակալված ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հայտարարել է, որ իր ձերբակալությունն ապօրինի է: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ նա եւ իր ընկերները, օրենքով սահմանված կարգով, թռուցիկներ բաժանելով, իրազեկում էին հուլիսի 2-ին նշանակված քաղաքապետարանի կողմից թիվ 102 որոշմամբ ի գիտություն ընդունված հանրահավաքի մասին, երբ իրենք հարձակման են ենթարկվել:



«Հաջորդ օրը` հուլիսի 6-ին, ժամը 10-ից, ես ի բողոք ապօրինի ձերբակալության` հացադուլ հայտարարեցի: Նույն օրը ինձ ազատ արձակելու պահանջով ՀՀՇ վարչության մոտ անժամկետ հացադուլ հայտարարեցին իմ ընկերները: Նկատի ունենալով, որ դատարանի ապօրինի որոշմամբ ինձ կալանավորել են 2 ամիս ժամկետով, անհանգստանալով իմ ընկերների առողջության համար, անսալով հացադուլը դադարեցնելու եւ պայքարի այլ ձեւ ընտրելու ՀՀՇ վարչության կոչին, ես` Տիգրան Առաքելյանս, դադարեցնում եմ հացադուլը եւ կոչ անում հացադուլ հայտարարած իմ ընկերներին վարվել նույն կերպ»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---