Հայաստանում կաջակցեն ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի կունենա Start-up Forum խորհրդաժողովը, նվիրված նորաստեղծ ընկերությունների զարգացման հարցերին, որոնք գործելու են ՏՏ ոլորտում: Խորհրդաժողովի կազմակերպիչն է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:



Համաժողովի հիմնական նպատակն է վերհանել նորաստեղծ ընկերությունների ստեղծման հիմնական նախադրայլներն ու զարգացման խնդիրները, բարենպաստ մթնոլորտ ստեղծել համատեղ համագործակցության համար, որոշել սկսնակ ընկերությունների շահերի պաշտպանության խնդիրները, նպաստել պետական աջակցության ստացմանը, ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:



Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը հիմնականում կախված է ոլորտում ընդգրկված ընկերությունների թվից: Այս առնչութմաբ, խորհրդաժողովի կազմակերպիչ UITE ընկերությունը կարեւորում է ՏՏ ոլորտում նոր ընկերությունների ստեղծումն ու դրանց խնդիրների խթանումը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---