Հուլիսի 15-ին տեղի կունենա ԵԱՀԿ շփման գծի նախատեսված դիտարկումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը, ս.թ. հուլիսի 15-ին ԼՂՀ եւ ԱՀ զինված ուժերի շփման գծի` Ասկերանի ուղղությամբ նախատեսված դիտարկման իրականացմանը օժանդակելու խնդրանքով:



ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը/Բուլղարիա/ եւ Ժասլան Նուրտազինը/Ղասախստան/:



Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քին/Մեծ Բրիտանիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/:



Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---